Օրերս կայացավ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Այսպիսով, Հոգաբարձուների կազմը միաժամանակ համալրվեց ևս 2 անդամով. Հիմնադրամին միացան իրավաբան Մարտուն Փանոսյանը և գործարար Վաչե Ալեք-Սանդրա ԴերՂուկասյան Արսենը (Vatché Alec-Sandra DerGhougassian Arséne)։ Լիահույս ենք, որ համալրման արդյունքում Հիմնադրամի գործունեության շրջանակում կլինեն նորանոր ձեռքբերումներ և արգասաբեր համագործակցություն։
Հաջորդիվ, քննարկվեցին Հիմնադրամի գործող և հեռանկարային ծրագրերը, որոնց շուրջ մասնակիցները փոխանակեցին հետաքրքիր գաղափարներ, դիտարկեցին գործունեության նոր հնարավորություններ: