Նորություններ

12 Ապրիլի, 2024
Հայ-Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատի (CCIFA) Պատվավոր նախագահ և գլխավոր քարտուղար Բերնար Հաթեմիանի (Bernard Hatemian) հետ հանդիպումը Հիմնադրամի թիմի հետ

Ապրիլի 9-13-ը Երևանում է գտնվում Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայ-Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական Պալատի (CCIFA) Պատվավոր նախագահ և գլխավոր քարտուղար Բերնար Հաթեմիանը (Bernard Hatemian)

Վերջինս, հանդիսանալով նաև Հիմնադրամի գործընկեր «HORIZON ARMENIE» միության անդամ, ցանկություն էր հատնել հանդիպելու Հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու առկա ծրագրերը և հետագա աջակցության հնարավորությունները

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Մակդիսը, Հանրային կապերի և ծրագրերի ղեկավար Ելենա Գրիգորյանը մանրամասն ներկայացրին Հիմնադրամի գործունեությունը, ինչի արդյունքում հստակեցվեցին համագործակցության ուղղությունները

Խորին շնորհակալություն ենք հայտնում պարոն Հաթեմիանին, նրան ուղեկցող անձանց, հատկապես՝ Հիմնադրամի Խորհրդի անդամ Martun Panosyan -ին՝ մեզ հետ հանդիպումը կազմակերպելու և համագործակցությունը խորացնելու ջանքերի համար

Ավելին