Շուրջ 4 տարի է, ինչ «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ Ամանորի տոնական
ջերմությունը հասցնելով Հայաստանի սահմանամերձ մարզերի երեխաներին և նրանց պարգևում ժպիտներ
Այս տարի մեր թիրախային տարածաշրջանը Սյունիքի մարզն էր, մասնավորապես՝ Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Խնածախ, Շաղատ, Սառնակունք և հարակից այլ բնակավայրեր։ Ծրագրի շրջանակում ներառվել են ավելի քան 200 երեխա
, որոնց համար ստեղծվել է տոնական մթնոլորտ՝ լի սիրով, ուրախությամբ և անակնկալներով։ Մեր նպատակն էր երեխաներին փոխանցել այն ջերմությունը, որը նրանք լիովին արժանի են ստանալու, հատկապես սահմանամերձ պայմաններում գտնվելով:Այս ծրագրի իրականացումը հնարավոր չէր լինի առանց մշտապես մեր կողքին կանգնած աջակիցների: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին, ովքեր իրենց աջակցությամբ մասնակից եղան «Ամանորյա ծրագրին»
:Շնորհակալություն ենք հայտնում նաև Առաջին Բիզնես դպրոցին և Հզոր Միտք / Strong Mind ՀԿ-ին արդյունավետ համագործակցության համար
Ցանկանում ենք մեր շահառուներին և բոլորին անսահման երջանկություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Թող 2025 թվականը լինի բարի գործերի, ստեղծագործ գաղափարների և համատեղ հաջողությունների տարի:Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ