Համագործակցության հուշագիր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի միջև

Կնքվեց համագործակցության հուշագիր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և « Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի միջև:

Հուշագիրը, որը ստորագրվել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի տնօրեն Սարկիս Հովագիմյանի կողմից, նախատեսում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների հզորացման, ըստ գնահատված կարիքի աջակցություն տրամադրելու նպատակով՝ հիմնադրամի կրթական, բժշկական և սոցիալական աջակցություն տրամադրելու արդյունավետ փորձը կիրառել նաև նախարարության ենթակայությամբ գործող՝ երեխաների ցերեկային և շուրջօրյա խնամքի հաստատություններում մատուցվող ծառայությունների բարելավման ուղղությամբ։