«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի և հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ ի դեմս թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Մակդիսի :
Հանդիպման ընթացքում Հակոբ Մակդիսը ներկայացրեց Հիմնադրամի գործունեության ուղղությունները, որոնց շուրջ էլ Կողմերը կիրականացնեն համատեղ մի շարք ծրագրեր՝ ամրագրված նաև Հուշագրով։Ինչպես նախորդիվ նշել էինք, «Կարո Հովագիմյան» հիմնադրամը նվիրատվության նպատակով ստացել էր սպորտային կոշիկների խմբաքանակ, որի մի մասը հենց Վանաձորում բաժանվեց շահառուներին: