Հիմնադրամը հյուրընկալվեց «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ԲՀԿ-ում:
Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաները, մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ հասարակության ամենախոցելի և մեկուսացված խմբերից են, բայցևայնպես նրանք մշտապես օգնություն ակնկալողի կարգավիճակում չեն
Հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ դրական վերաբերմունք ստեղծելը նույնքան կարևոր է, որքան թեքահարթակների կառուցումն ու տեխնիկական միջոցներով ապահովելը
Օրերս մեր Հիմնադրամը հյուրընկալվեց «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն ԲՀԿ-ում: Ցերեկային խնամք ստացող մտավոր խնդիրներ ունեցող դեռահասների համար Հիմնադրամը կազմակերպել էր փոքրիկ, բայց շատ զվարճալի միջոցառում՝ Հունիսմեկյան տոնին ընդառաջ:
Ֆոտոշարքով կիսվելիս վերապրում ենք այն բոլոր ջերմ, դրական, անմոռանալի և հուզիչ ակնթարթները, որ ունեցանք մեր հյուրընկալ և բանիմաց երեխա-դեռահասների և նրանց հետ աշխատող անձնակազմի հետ
Բացի հետաքրքիր և զվարճալի ժամանց ապահովելուց, Հիմնադրամը Կենտրոնին նվիրեց նաև համապատասխան խաղեր, նվերներ՝ շահառուների առօրյա զբաղվածությունը որակով ապահովելու և շարունակելու համար