«Արցա՛խ, Մեր Տուն»

Կանադայի Հայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Բաբգեն արք. Չարյանի օրհնությամբ «Արցա՛խ, Մեր Տուն» մարդասիրական օժանդակության ծրագրի շրջանակում հատուկ առաքելությամբ փետրվարին Կանադայից Հայաստան էին ժամանել «Թեմիս Կրօնական Ժողովի Ատենապետ, Գերապատիւ Տ. Գեղարդ Ծ. Վրդ. Քիւսպէկեանը և Ազգային Առաջնորդարանի Դիւանապետ` դոկտ. Տանիա Օհանեանը»:


Վերոնշյալ ծրագրի շրջանակում պատվիրակության կամավորներն այս ընթացքում տարատեսակ աջակցություն են տրամադրել Հայաստանի տարբեր մարզերում տեղակայված մեր հայրենակիցներին:


Համագործակցելով «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի հետ՝ պատվիրակության անդամներն այցելեցին նաև Գյումրի և Վանաձոր, որտեղ միասին բաժանեցին համապատասխան մարզահագուստ՝ այստեղ հանգրվանած արցախցի փոքրիկներին:


Արցախահայության կարիքներն անսահման են, հետևաբար շարունակենք նվիրաբերել և մեր ներդրումով աջակցել մարդասիրական այս առաքելությանը: