«Մարտահրավերների մարտարվեստի ակադեմիայի» (Challenge Martial Arts Academy) հիմնադիր, մաստեր Ջորջ (Ճորճ) Տուրնայեանի հրավերով Հիմնադրամի ներկայացուցիչները մասնակցեցին Ակադեմիայի սաների ցուցադրական հատուկ մարզումներին:
Հիմնադրամի հիմնադիր տնօրեն Սարկիս Հովագիմյանը շնորհակալություն հայտնեց ոգեշնչող և տպավորիչ ելույթի համար՝ ընդգծելով այսպիսի մարզումների կարևորությունը: Հետագա հաջողություններ մաղթելով մարզիկներին՝ նա հավաստիացրեց, որ վերջիններս վստահելի ձեռքերում են:
Միջոցառման ավարտին Հիմնադրամի անունից նվերներ հանձնվեցին Ակադեմիայի մարզիկներին: