«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Մակդիսն այցելեց «QSI միջազգային դպրոց (Երևան)» (QSI International School of Yerevan)։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին սոցիալական և կրթական ծրագրերի իրականացման շրջանակները, ինչպես նաև համաձայնություն ձեռք բերվեց հետագա համագործակցության ուղղությունների շուրջ:
Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ այս այցի ժամանակ Դպրոցի տնօրինությունը Հիմնադրամին նվիրաբերեց համակարգչային գույք:
Նշենք նաև, որ Հիմնադրամի և QSI միջազգային դպրոցի հետ համագործակցության շրջանակում տեղահանված արցախահայերը ստացել են համապատասխան սոցիալական աջակցություն:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Դպրոցի տնօրեն MaryKay Gudkova-ին, Դպրոցի հոգեբան Թամար Սևաճյանին և ՏՏ մասնագետ Շանթ Ղազարյանին՝ արդյունավետ համագործակցության համար:
Լիահույս ենք, որ այս համագործակցությունը կլինի շարունակական: