Հիմնադրամը շարունակում է աջակցել #արցախահայ_ընտանիքներին
Մեր թիմը փետրվարի 5-6-ին մեկնեց Տավուշի, իսկ այնուհետև՝ Գեղարքունիքի մարզ:
Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրեր Զորականում և Բագրատաշենում հաստատված մեր հայրենակիցները ստացան տաք վերմակներ և բարձեր:
Համագործակցելով Վարդենիսի համայնքապետարանի հետ` Հիմնադրամն այստեղ ևս (Վարդենիս) բնակություն հաստատած արցախահայերին տրամադրեց անկողնային պարագաներ:
Հատուկ շնորհակալություն Արևելյան ԱՄՆ ՀՕՄ-ի շրջանային վարչությանը: