«ՀԱՅԱՐՑԱԽ» ԾՐԱԳԻՐ
Երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնեց լրջագույն մարտահրավերներից մեկի՝ Արցախից բռնի տեղահվանվածներին ընդունելու խնդրի առջև, բոլորը միահամուռ ուժերով լծվեցին իրենց հայրենակիցներին պատվով դիմավորելու գործին:
«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի թիմը ՀՀ տարբեր մարզերում (Սյունիք-Գորիս, Վայոց ձոր-Եղեգնաձոր, Լոռի-Վանաձոր) միջազգային և տեղի մարդասիրական և բարեգործական կազմակերպությունների, համայնքապետարանների հետ համատեղ ապահովել և շարունակում են ապահովել աջակցություն արցախահայ ընտանիքներին:
Փոքրիկ արցախահայերի համար Գորիսում հիմնվել, համալրվել և կահավորվել են մանկական մի շարք սենյակներ՝ հնարավորինս ապահովելու հետաքրքիր ժամանց նրանց համար:
Եղեգնաձորի համայնքապետարանի հետ համատեղ աշխատանքի, հստակեցված ցուցակների և վերհանված կարիքների հիման վրա՝ թիմը տեղում զուգահեռ աջակցություն է տրամադրել արցախահայ ավելի քան 1000 հոգու:
Հիմնադրամի ղեկավարության և բարերարների աջակցության շնորհիվ արցախահայ ընտանիքներին բաժանվում են անկողնային և հիգիենայի պարագաներ, սնունդ, տաք հագուստ (մեծերի, փոքրերի) և մրգի փաթեթներ: