«ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

Հիմնադրամը մեկնարկել է «Կրթություն. մասնագիտական կողմնորոշում» կրթական ծրագիրը, որի գլխավոր նպատակն է՝ անհատին օժտել շարունակական ուսուցման և կարիերայի զարգացման այնպիսի կարողություններով, որոնք նրան հնարավորություն կտան ընտրելու ՀՀ աշխատաշուկայում մրցունակ մասնագիտություն և ձեռք բերելու համապատասխան աշխատանք: ՀՀ մարզերի և Երևանի մի շարք հանրակրթական դպրոցներում արդեն իսկ գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով: Հանրակրթության համակարգում ներդրվել է «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը, որի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները ծանոթանում են գիտելիքների աշխարհում գոյություն ունեցող մասնագիտություններին և աշխատաշուկայի պահանջներին: Հիմնադրամը, համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի»-ի հետ՝ հնարավորությունների և առկա ռեսուրսների շրջանակներում կազմակերպում է ճանաչողական այցեր տարբեր մասնագիտական հաստատություններ՝ Երևանի և հատկապես մարզերի ավագ դպրոցների աշակերտների, ուսանողների մասնակցությամբ: