«ԵՐԵՎԱՆ ՊԱՐԿ» ԾՐԱԳԻՐ

«Երևան պարկ». երբ հիշողությունն անուն ունի. Հիմնադրամի և «Երևան պարկ» զվարճանքների զբոսայգու միջև առկա համագործակցության շրջանակում մեր փոքրիկ շահառուները պարբերաբար հնարավորություն են ունենում յուրահատուկ օր անցկացնելու զբոսայգում՝ վայելելով հրաշալի, հեքիաթային և անմոռանալի պահեր: Հիմնադրամի միջոցով երեխաները հնարավորություն ունեն նշելու Հունիսմեկյան տոնը զբոսայգում: Միաժամանակ կազմակերպվել է 1000-ից ավելի արցախահայ երեխաների անվճար մուտքը զվարճանքների զբոսայգի: