«ՆԱՅԻՐ ՀԱՎԱՍԱՐ ԱՉՔԵՐՈՎ» ԾՐԱԳԻՐ
Ծրագիրը բժշկական-կրթական ծրագիր է, որի շրջանակում Չարենցավան համայնքում (հետագայում նաև այլ համայնքներում) նախատեսվում է հիմնել ռեսուրս – կենտրոններ ԿԱՊԿՈՒ երեխաների համար՝ հագեցած անհրաժեշտ մասնագիտական պարագաներով: Սա կնպաստի երեխաների կրթական և առողջական կարգավիճակի բարելավմանը, իսկ նրանց ծնողները կկարողանան աշխատել և բարելավել իրենց կյանքի որակը:
Ծրագրի թիրախը 6-18 տարեկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն են: