«ՕԳՆԻՐ ԲՈՒԺՄԱՆԸ» ԾՐԱԳԻՐ

«Օգնիր բուժմանը» ծրագիրը բժշկական աջակցության ծրագիր է, որի շրջանակում Հիմնադրամն անհրաժեշտ դեղորայքային աջակցություն է տրամադրում պատերազմում վիրավորում ստացած զինվորներին և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին, ինչպես նաև հոգում է նրանց՝ պետության կողմից չֆինանսավորվող անալիզների կամ հետազոտությունների ծախսերը, անհրաժեշտության դեպքում՝ տրամադրում համապատասխան բժշկական սարքավորումներ: Ծրագրի թիրախը հատուկ խնամքի կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաներն ու պատերազմում վիրավորում ստացած զինվորներն են: