«ՈՒՂՂԻՐ ՄԵՋՔԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում կտրուկ աճել է ողնաշարային հիվանդություններ ունեցող երեխաների թիվը, որոնց ոչ բոլոր վիրահատություններն են իրականացվում պետպատվերի շրջանակներում, ուստի «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը «Ուիգմոր» բժշկական կենտրոնի հետ համագործակցության շրջանակում ստանձնել է իրականացնելու համապատասխան վիրահատություններ՝ պարգևելով առողջ և անհոգ մանկություն մեր փոքրիկ շահառուներին։
Ծրագրի թիրախը 0-18 տարեկան ողնաշարային հիվանդություններ ունեցող երեխաներն են, որոնք ունեն վիրահատությունների, նախավիրահատական և հետվիրահատական թերապիաների կարիք: