«ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱԳԻՐ»
Ամանորը բոլոր երեխաների համար տարվա ամենասիրված օրն է՝ լի հրաշքների սպասումով, սակայն, ցավոք, անապահով ընտանիքների երեխաները զրկված են այդ հրաշալի օրը տոնելու հնարավորությունից: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը նախաձեռնեց «Ամանորյա ծրագիր»-ը, որի շրջանակում Երևանի և մարզերի ավելի քան 500 երեխաներ Նոր տարուն ընդառաջ նվերներ ստացան Հիմնադրամի Ձմեռ Պապիկի կողմից:
Ծրագրի թիրախը հատուկ խնամքի կարիք ունեցող, ծնողազուրկ երեխաներն են և սոցիալապես անապահով (մասնավորապես բազմազավակ) այն ընտանիքները, որտեղ կան 0-14 տարեկան երեխաներ:
Այս ծրագրի շրջանակում յուրաքանչյուր երեխայի նվերի համար հատկացվել է 7000 ՀՀ դրամ: