«100+ ԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔ» ԾՐԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետությունում՝ մասնավորապես մարզերում կան շատ ընտանիքներ, որոնք ունեն սոցիալական աջակցության կարիք: «100+ ապահով ընտանիք» ծրագիրը միտված է յուրաքանչյուր ամիս սոցիալական աջակցություն տրամադրելու անապահով ընտանիքների երեխաներին՝ ապահովելով նրանց հագուստով, սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով:
Ծրագրի թիրախը հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն են և սոցիալապես անապահով (մասնավորապես բազմազավակ) այն ընտանիքները, որտեղ կան 0-14 տարեկան երեխաներ, որոնք ունեն սննդի, հագուստի, գրենական պիտույքների և առաջին անհրաժեշտության այլ պարագաների կարիք, սակայն ընտանիքի չափահաս անդամները անաշխատունակ են և չեն կարողանում կամ մասնակի են կարողանում բավարարել այդ կարիքները: