Արցախահայության՝ դեպի Հայաստան տեղափոխվելուց հետո Հիմնադրամի գործընկեր «Երևան Պարկ»-ը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ կազմակերպել արցախահայ երեխաների ժամանցը թեմատիկ այգում՝ բարեգործական հիմնադրամների կողմից տվյալների հավաքագրման և նրանց միջոցով երեխաների մուտքն ապահովելով:
«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը սիրով և պատրաստակամությամբ ընդունեց «Երևան Պարկ»-ի սույն առաջարկը:
Հիմնադրամը շարունակում է արցախահայ երեխաների տվյալների հավաքագրման գործընթացը՝ զուգահեռ կազմակերպելով նրանց ժամանցի ապահովումը: