«ԱՆՏԱՌԱԿ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՐՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ»

Սեպտեմբերի 9-ին՝ Կարոյի ծննդյան օրը, «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի թիմը նախաձեռնել և կազմակերպել էր ծառատունկ՝ անտառակի (պուրակ) հիմնմամբ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից-հերոս Կարոյի հիշատակին:


Խորհրդանշական այս օրը միավորել էր բոլորին՝ ընտանիքին, հարազատներին, թիմին, ընկերներին:


Համագործակցելով և ստանալով Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ղեկավարության թույլտվությունը՝ «Կարո Հովագիմյան»-ի անունը կրող անտառակն այսուհետ կկազմի Ապարանի ջրամբարի (Ապարանի լիճ) անտառամերձ հատվածի մի մասը, որը շուտով կընդլայնվի և կյանք կտա նոր ծառատեսակների:


«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի թիմն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Հայանտառ» ՊՈԱԿ -ի տնօրինությանը, My Forest Armenia («Իմ անտառ Հայաստան») կազմակերպությանը՝ մասնագիտական խորհրդատվության, համապատասխան տարատեսակ տնկիների նվիրատվության և արդյունավետ համագործակցությամբ պայմանավորված մոտալուտ նախաձեռնություններում մասնակցելու պատրաստակամության համար: