Հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Մակդիսը հյուրընկալվել էր Հանրային ռադիոյում

Այսօր «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Մակդիսը հյուրընկալվել էր Հանրային ռադիոյում, որտեղ ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերի մանրամասները:Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր հարցեր, հատկապես հիմնադրամի կողմից իրականացվող բժշկական ծրագրերը:Առանձնահատուկ անդրադարձ եղավ «Ուղղիր մեջքդ» ծրագրի շրջանակում կատարված վիրահատությունների արդյունքներին:Շնորհակալություն ենք հայտնում «Սփյուռքի ձայն» հաղորդման հաղորդավար Նաիրա Աղաբեկյանին հանդիպումը կազմակերպելու և Հիմնադրամի գործունեությանը անդրադառնալու համար: