«Flare of Hope»-ի և «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի կողմից հատուկ ծրագրի շրջանակում ՀՀ սահմանամերձ շրջանների 7 ուսանողներ, որոնք սովորում են
Հայաստանի Եվրոպական համալսարանում և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, ստացան կրթաթոշակներ և փոխհատուցվեցին 2024-2025 ուս. տարվա համար:
Ծրագրի նպատակն է աջակցել և խթանել կրթության ոլորտում առաջատար երիտասարդներին՝ հնարավորություն տալով նրանց շարունակել ուսումը և զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները:«Flare of Hope»-ը և «Կարո Հովագիմյան» հիմնադրամը, շարունակում են իրենց համատեղ գործունեությունը՝ աջակցելով երիտասարդներին՝ ֆինանսական դժվարություններ հաղթահարելու և իրենց կրթական նպատակներին հասնելու համար: