Սիրելի ընկերներ
Ուրախ ենք ձեզ տեղեակացնել, որ «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի և «UpGrade Armenia» թվային մարքեթինգի և PR ոլորտի սոցիալական ձեռնարկության միջև կնքված համագործակցության շրջանակում համատեղ իրականացվում է կրթական և վերապրոֆիլավորման ծրագրեր արցախահայ շահառուների համար։ Ծրագրի շահառուները 15-18 տարեկան արցախցի երեխաներն են, որոնց համար կազմակերվում է 2 ամիս տևողությամբ գրաֆիկ դիզայնի դասընթաց, որն էլ իր հերթին կնպաստի երեխաների կյանքի որակի բարելավմանը։Դասընթացը անցակացվում է համակարգչային տեխնիկայով hամալրված լսարանում
Շնորհակալ ենք «UpGrade Armenia»-ին արդյունավետ համագործակցության համար և ցանկանում ենք, որ նմանատիպ ծրագրերը կրեն շարունակական բնույթ