Հիմնադրամի խորհրդի 2024 թ. առաջին նիստը

Հունվարի 26-ին կայացավ Հիմնադրամի խորհրդի 2024 թ. առաջին նիստը, որի ժամանակ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Մակդիսը ներկայացրեց 2023 թվականի տարեկան հաշվետվությունը:


Հակոբ Մակդիսը մանրամասն ներկայացրեց բոլոր ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքները, արդյունքները, համագործակցության հետևանքով ձեռքբերումները: Քննարկվեցին նաև ընթացիկ տարում նախատեսվող աշխատանքները, Հիմնադրամի գործունեության զարգացման նոր ուղղությունները: Հաշվետվությունը գնահատվեց դրական, շեշտվեց նաև թիմի արդյունավետ և ակտիվ աշխատանքի կարևորությունը, ինչի արդյունքում ընդլայնվել է գործընկերների շրջանակը՝ նպաստելով Հիմնադրամի հեղինակության բարձրացմանը:


Հանդիպման օրակարգում էր նաև Հիմնադրամի անդամների պարգևատրման արարողությունը:


Հիմնադրամի գործունեության զարգացման գործում մեծ նվիրում ցուցաբերած և ակտիվ դերակատարում ունեցած անդամներն արժանացան գեղեցիկ խորհրդանշական նվերների և շնորհակալական վկայագրերի՝ Խորհրդի ղեկավար կազմի կողմից: