Հիմնադրամի «Ամանորյա ծրագրի» շրջանակում Ձմեռ պապիկի թիմի առաջին կանգառը Չարենցավանի Ստեփան Ավանյանի անվան N 4 հիմնական դպրոց -ում էր, որտեղ գործում է «Կարո Հովագիմյանի անվան ռեսուրս-սենյակը»:
Դպրոցի աշխատակազմը և մանուկները պատրաստել էին հետաքրքիր միջոցառում, որն ամփոփվեց Հիմնադրամի անունից նվերների հանձնման արարողությամբ, ինչն էլ միջոցառմանը հաղորդեց լրացուցիչ տոնական, զվարճալի տրամադրություն:
Հիմնադրամը ևս ստացավ նվերներ՝ սրտանց պատրաստված շնորհակալագիր-օրհնություն և հուշ-նկար:
Մեր հերթին շնորհակալություն ենք հայտնում դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին՝ հերթական ջերմ և յուրահատւկ ընդունելության համար:
Շնորհակալ ենք նաև Meditrina Training Center -ին՝ նվերների հավաքագրմանը մասնակցելու համար: