Հիմնադրամի Ձմեռ պապիկի հանդիպումը Սյունիքի մարզի փոքրիկների հետ

3 տարի շարունակ համագործակցելով «Առաջին Բիզնես Դպրոց»-ի (Marketers Community The First Business School In Armenia) և «Հզոր Միտք» (Հզոր Միտք / Strong Mind) ՀԿ-ի հետ՝ կազմակերպվեց Հիմնադրամի Ձմեռ պապիկի հանդիպումը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի փոքրիկների հետ:


300 երեխաներ ստացան իրենց ամանորյա նվերները, ինչպես նաև, հաճելի և հետաքրքիր պահեր ունենալով, դիմավորեցին գալիք Ամանորը՝ չմոռանալով հավատալ ամանորյա հրաշքին:


Հավելենք, որ 40 և ավելի արցախահայ ընտանիքներ ստացան խնձորի փաթեթ ArLeAM ընկերության կողմից:


Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին և գաղափարակից անհատներին (Yerevan City SupermarketsDigitainArLeAMԲարի Տնակ/ Bari Tnak), որոնց շնորհիվ Ամանորի նախաշեմին սեր, ժպիտ և անմոռանալի դրական պահեր փոխանցեցինք մեր մարզաբնակ փոքրիկներին: