Հիմնադրամի Ձմեռ պապիկի թիմը հասավ Տավուշի մարզ՝ Իջևան քաղաք, որտեղ սպասվում էին տաղանդաշատ անակնկալներ:
Տավուշի թեմի առաջնորդարանն իր հարկի տակ հյուրընկալեց մեզ ՏաՀույսի, ՏաՈՒժի, ՏաԼույսի սաների և արցախահայ փոքրիկների հետ միասին:
Դե իսկ արդեն հանրահայտ Tavush Diocese Children Choir / Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբ-ը սիրով պատրաստել էր անակնկալներ՝ հիանալի կատարումներով (դաշնամուր, կիթառ, ջութակ), յուրահատուկ ոճային երգերով ու պարերով:
Անկրկնելի միջոցառման ավարտին Հիմնադրամի կողմից բոլորը ստացան բազմատեսակ նվերներով լի փաթեթներ:
Շնորհակալություն ենք հայտնում Տավուշի Թեմ - ՏաՀույս / Diocese of Tavush of the Armenian Apostolic Church-ին՝ բարձր մակարդակով կազմակերպված ջերմ ընդունելության համար:
Հիմնադրամը ՀԱՏՈՒԿ շնորհակալություն է հայտնում Digitain ընկերությանը՝ «Ամանորյա ծրագրի» նվերների հավաքագրումը հովանավորելու համար, ինչպես նաև՝ մեր գործընկեր «Chaco/Չաչո» խաղալիքների (և ոչ միայն) խանութին, Yerevan City Supermarkets և Բարի Տնակ/ Bari Tnak-ին՝ նվերների գեղեցիկ փաթեթները հավաքելուն օժանդակելու համար: