Ամանորյա ինտերակտիվ ներկայացում՝ «Իմ Նոր Տարի»

«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը, համագործակցելով «Հայորդի» և « Զինապահ Զինծառայողների Ապահովագրության Ազգային Հիմնադրամ / Zinapah»-ի հետ, դեկտեմբերի 16-19-ին ապահովեց 360 պատանիների (թիրախային խումբ՝ արցախահայ, զոհված զինծառայողների ընտանիքների երեխաներ և այլք) ամանորյա ժամանցը Հայաստանի երգի պետական թատրոն / Armenian State Song Theatre-ում:


Մեր շահառուները հնարավորություն ունեցան վայելելու ամենահեքիաթային և գունեղ ամանորյա ինտերակտիվ ներկայացումը՝ «Իմ Նոր Տարի» վերտառությամբ:


Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին՝ վստահության և արդյունավետ համագործակցության համար: