Շրջայց Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարան/History Museum of Armenia -ն հյուրընկալեց Հիմնադրամի շահառու արցախահայ երեխաներին և նրանց ուղեկցողներին, ովքեր հետաքրքիր և ուսուցողական ժամանակ անցկացրին թանգարանում։


Նրանք մասնակցեցին «Ամանորը Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով կրթական ծրագրին, որի շրջանակում ունեցան ճանաչողական շրջայց թանգարանի ցուցասրահներում:


Ներկաներին մանրամասն ներկայացվեցին պալեոլիթյան, նեոլիթյան, բրոնզեդարյան և վաղ երկաթի շրջափուլերին վերաբերող գտածոները, ուրարտական և միջնադարյան բացառիկ հավաքածուները:


Շրջայցի ավարտին երեխաները պատրաստեցին իրենց ամանորյա խորհրդանշական խաղալիքները՝ թանգարանի ցուցանմուշների պատկերներով և զարդամոտիվներով, որոնք, վստահ ենք, իրենց տեղը կգտնեն տոնածառի ճյուղերին:


Նշենք, որ կրթական ծրագիրն ամբողջությամբ անցկացվեց Արցախի բարբառով։

Շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության համար: