Գործընկերային կապեր հաստատվեցին մի շարք նոր կազմակերպությունների հետ

Նոյեմբերի 30-ին «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամի թիմը հրավիրված էր մասնակցելու Հովնանյան ընտանեկան հիմնադրամում Repat Armenia-ի կողմից կազմակերպված «Meet&Greet: Artsakh Support NGOs» միջոցառմանը:


Նպատակն էր՝ միավորել և աջակցել Արցախի մեր հայրենակիցներին օժանդակություն տրամադրած և դեռևս տրամադրող հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին:


Միջոցառումը մեկնարկեց պանելային քննարկմամբ, մասնակիցների միջև մտքերի փոխանակումներով և շարունակվեց ցուցահանդեսով:


Հիմնադրամի գործունեությունը, ծրագրերը հետաքրքրեցին շատերին, ինչի արդյունքում հնարավորություն ունեցանք գործընկերային հարաբերություններ հաստատել մի շարք նոր կազմակերպությունների հետ: