«HORIZON ARMENIE» ֆրանսիական կազմակերպությունը ֆինանսապես աջակցեց Հիմնադրամի «ՀայԱրցախ» ծրագրին, ինչի շնորհիվ ևս 80 արցախահայ ստացավ վերմակ և բարձ:
«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է իրագործել արցախահայերին ուղղված աջակցության ծրագրերը` պարբերաբար հանդես գալով տարբեր կարիքների բավարարման ուղղությամբ օժանդակության առաջարկներով:
Հիմնադրամը մեծապես կարևորում է հատկապես միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն ու աջակցությունը, ինչն առավել արդյունավետ է դարձնում համագործակցությունը: