«Կարո Հովագիմյան» ԲՀ-ն Լուսաստղ ԲՀԿ-ի հետ համատեղ Վանաձորում կազմակերպեց հերթական օգնության տրամադրումը այստեղ տեղակայված արցախահայ ընտանիքներին:
Կարիքագրված ցուցակների հիման վրա՝ Հիմնադրամը տրամադրեց անկողնային պարագաներ (վերմակ, բարձ), սնունդ, գրենական պիտույք և հագուստ:
Մեր նոր գործընկեր բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականին: Կազմակերպության առաքելությունն է՝ նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմանը փաստաբանական ծառայությունների միջոցով:
Շնորհակալություն ենք հայտնում նաև բժիշկ Վահե Աթաբեկյանին՝ սեփական այգու լավագույն սորտի համեղ խնձորները Հիմնադրամի միջոցով արցախահայ ընտանիքներին բաժանելու համար: