Սփյուռքը՝ Հիմնադրամի կողքին

Տեղահանված արցախահայերի կարիքները գնահատելիս անհրաժեշտ իրերից են նաև դպրոցական պայուսակն ու գրենական պիտույքը:


«Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Անի Տաքէսեանին, ԱՄՆ-ում և Սփյուռքի այլ երկրներում գտնվող աշակերտներին և նրանց ծնողներին՝ պայուսակների և գրենական պարագաների նվիրատվության համար: Թիմը սիրով բաժանեց դրանք Եղեգնաձորի, Մալիշկայի, Գետափի, Գլաձորի և Վերնաշենի դպրոցահասակ արցախահայերին:


Ինչպես նաև շնորհակալ ենք Pasadena Sister Cities կազմակերպությանը, որի դրամական աջակցությամբ ևYerakouyn -ի հետ սերտ համագործակցությամբ՝ «Կարո Հովագիմյան» բարեգործական հիմնադրամը Վանաձորում բաժանեց անկողնային պարագաներ արցախահայ ընտանիքներին: